Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թուրքիան մտադիր է քանդել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին և այլ կառույցներ

Թուրքիան մտադիր է քանդել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին և այլ կառույցներ
26.04.2016 | 08:41

Թուրքիայի կառավարությունն առգրավել է Դիարբեքիրի հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին և մի շարք այլ վանքեր, մեծ թվով սեփականություններ` պնդելով, թե ցանկանում է վերականգնել տարածաշրջանը, սակայն ահազանգող բնակիչները մտավախություն ունեն, որ կառավարությունը դրանք քանդելու գաղտնի մտադրություն ունի, գրում է The New York Times-ը: Թուրքիայի սրտում գտնվող և մեծամասամբ քրդերով բնակեցված Դիարբեքիրում մեկ տարի շարունակ ծանր մարտեր են ընթանում, թուրքական զինուժը պատժիչ արշավ է սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների նկատմամբ` խախտելով երկու տարի տևած հրադադարը: «Շատ բնակավայրեր ավերակ են դարձել, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Սուրբ Կիրակոսը` խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը Միջին Արևելքում, վնասվել է կռիվների ընթացքում և ստիպված փակել իր դռները: Եվ հայերը, ում համար Սուրբ Կիրակոսը կարևորագույն մշակութային կոթող է, և քրդերը ահազանգում են կառավարության քողարկված ծրագրի մասին, որի մտադիր են այդ բնակավայրերում, որտեղ փոքրամասնություններ են բնակվում, շքեղ բնակելի համալիրներ կառուցել, որը հասանելի կլինի հարուստ վերնախավին», - ասվում է հոդվածում:
«Էթնիկական և կրոնական պայքարը ժողովրդագրական ինժեներությամբ լուծելու թուրքական կառավարության քաղաքականությունը մեկ դարյա պատմություն ունի», - կարծում է թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Նկարագրելով Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ պարբերականը նշում է, որ այն փակվել է 1960-ականներին՝ այցելությունների բացակայության պատճառաբանությամբ, իսկ 2011-ին վերաբացվել է՝ ի նշան հաշտեցման քաղաքականության, որի շրջանակներում Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է Դիարբեքիրը դարձնել զբոսաշրջային քաղաք: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վերջերս ասել է, որ կառավարությունը հարավը կվերածի «իսպանական Տոլեդոյի»: «Հայերի և քրդերի համար Թուրքիայի մտադրությունների հանդեպ անվստահությունը խոր արմատներ ունի: Հայերի մոտ դեռ թարմ են Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան թուրքերի իրականացրած Ցեղասպանության հիշողությունները, որի հետևանքով 1.5 մլն հայեր են զոհվել», - եզրափակում է պարբերականը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ